Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ա. Կուպրինի ստեղծագործության հիման վրա՝ համանուն «Յամա» ներկայացումը պատմում է կյանքի լարվածության, հավատի և ոչ սիրո մասին: Ռուսաստանի անցած դարասկզբի ժամանակաշրջանի այս պատմությունը բացահայտում է երիտասարդության հեղափոխական ոգին, հասարակության ճնշումը և անձնական փնտրտուքները:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում յուրօրինակ Յամա ներկայացման պրեմիերան էր, իմ համար հրաշալի ու տպավորիչ, ընտիր ներկայացում, ռեժիսոր Գոռ Մարգարյանի ձեռագիրը, փնտրեք ազդագրում, վայելեք, գնահատեք։
Յամա են կոչում պատմական խորհրդային այն ժամանակահատվածը, որտեղ ժամանակի ընթացքում ձևավորվել են հասարակաց տների խիտ շարքեր։ Փակ ու ճնշող այս միջավայրը դարձել է այն կանանց ճակատագրերի խաչմերուկը, ովքեր այստեղ են հայտնվել հուսահատության, սոցիալական ճնշումների կամ հարկադրանքի հետևանքով։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի այս ներկայացումը բացում է այդ իրականության խորքերը՝ պատկերելով իրավազրկության, ցավոտ գոյության և հասարակության անտարբերության համակցությունը։
Ստեղծագործական թիմը մինիմալիստական բեմում ձևավորում է արտահայտիչ ու հուզական պատմություն, որը դարձվում է միաժամանակ սոցիալական զգուշացում և մարդկային ողբերգության արձանագրում։
Ներկայացման մեջ նկարագրվում են Յամայի զգացմունքներն ու փորձառությունները, որոնք կապված են սիրային համարվող հարաբերությունների, ընկերությունների և անձնական աճի հետ:
Ներկայացման ակնդիրն ու ունկնդիրը խորապես ուսումնասիրում է մարդու հոգեբանությունը, մարդկանց, ովքեր պայքարում են իրենց ցանկությունների համար, և այն, ինչ նշանակում է լինել երիտասարդ և իր ինքնությունը որոնել ժամանակաշրջանում, երբ մոտեցումները դեպի կյանք և արժեքները հասարակությունում, ինչպես հաճախ են փոխվում:
![]()
Նկարագրությամբ ու դիալոգներով ներկայացումն ընդգծում է երիտասարդության դժվարությունները, ինչպես նաև կյանքի ստվերային կողմը: «Յամա»-ն թատերասեր հանդիսատեսին մղում է մտածել սիրո, հավատքի ու ինքնության մասին, և դեռևս թարմ է պահում հասարակության փոփոխական բնույթը:
Միևնույն ժամանակ՝ հաջողված ներկայացումում հասարակաց տունը դառնում է այն հանրության փոխաբերությունը, որտեղ մարդիկ գնահատվում են պարզապես որպես ապրանքներ՝ թեմա, որը մնում է և՛ ցավոտ, և՛ ժամանակակից:
Կուպրինի ստեղծագործությունն ինքնին իսկապես ընդգծում է Յամայի հասարակական և մոռացված իրականությունը, որտեղ կանայք հայտնվում են սոցիալական ճնշումների ու ճակատագրերի հակադրություններում:
Պատմության գաղափարները ընդգծված են այնքան, որ այն ժամանակ ու տեղանք, ըստ էության, չի ճանաչում։ Յաման ներկայացնում է այն կանանց կյանքը, որոնք տարբեր հանգամանքներից հայտնվում են հասարակության մարգինալացված հատվածում: Ներկայացման մեջ, ինչպես վիպակում, խորը երբեմն համառ ու ցավոտ դրվագներ են ներկայացված, որոնք լուսաբանում են կանանց իրավունքների, սիրային հարաբերությունների ու պահանջների մասին:
«Յամա»-ում կերպարները պարզապես անհատներ չեն, այլ հասարակական ցավի արտացոլում։ Կուպրինը չի դատապարտում իր հերոսներին, այլ դատում է այն հասարակությանը, որը նրանց կանգնեցրել է այդ ճանապարհի վրա։
Ժենյան ամենատպավորիչ և ողբերգական կերպարներից է։ Նա խելացի, զգայուն և ներքուստ մաքուր աղջիկ է, որը հայտնվել է «Յամայում» ոչ իր կամքով, ունի բարոյական արժեքներ, երազանքներ, բայց կյանքը նրան փակուղի է հասցրել։ Ցույց է տրվում, որ «ընկած» կինը պարտադիր չէ լինի բարոյապես կործանված։ Ժենյան մարմնավորում է մարդկային արժանապատվության կործանումը սոցիալական անարդարության պայմաններում։

Այն հրաշալի է մարմնավորում դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը․ Ժենյան վեպի ամենախորն ու ողբերգական կերպարներից է։ Նա մարմնավորում է այն մարդուն, ում հոգին մաքուր է, բայց ճակատագիրը՝ դաժան։ Նա չի ծնվել «Յամայի» աշխարհում, այլ այնտեղ է ընկել կյանքի ծանր պայմանների, սոցիալական անարդարության և մարդկանց դաժանության պատճառով։ Ժենյայի անկումը բարոյական չէ, այլ սոցիալական պատճառներով է պայմանավորված։ Ժենյան խորապես մտածող է, լուռ և զգայուն։ Ժենյան չի կարող ամբողջությամբ հարմարվել «Յամայի» դաժան օրենքներին, ինչը նրան դարձնում է առավել խոցելի։ Ժենյայի կերպարի միջոցով ռեժիսորական ձեռագիրը նաև հաստատում է, որ մարդու կործանումը հաճախ հասարակության մեղքն է, ոչ թե նրա անձնական ընտրությունը։
Հուզական և սոցիալական խորությունները բազմաթիվ են ու հոգու խորխորատները ներթափանցող։ Ռեժիսոր Գոռ Մարգարյանը հմտորեն օգտագործում է «Յամա»-ի միջավայրը՝ ներկայացնելու կանանց իրավազրկությունը, հոռի բարքերը, հատակում հայտնված կնոջ վրեժխնդրությունը, ներքին ցավն ու սիրեցյալին գումարի դիմաց վաճառելու, հասարակաց տուն նետելու բարքերը, անհամար զգացողություններ ու տվայտանքներ ․․․ Հասարակության անտարբերությունը, որը զգացվում է պատմության ողջ ընթացքում, ինչը հրաշալիորեն անում է այս ներկայացումը ոչ միայն անձնական, այլ նաև հանրային ողբերգություններից է:
Ստեղծագործական մոտեցումն իր հերթին փնտրված և գտնված է։ Եթե կարմիր գիծն այստեղ՝ ներկայացման մեջ է, ապա ռեժիսորական հեղինակային մոտեցման մեջ նկարագրությունն ու հուզականությունը լուծում է ստեղծագործական դերակատարությունը:
Թատրոնի այս ներկայացման մեջ ներգրավված ամբողջ ստեղծագործական խումբը բեմադրել են դրամատիկական, դրամային տարրեր, որոնք թույլ են տալիս հանդիսատեսին զգալ այդ անդառնալի իրավիճակը՝ հասցնելով ոչ միայն ուրվագծային բովանդակությունը, այլ նաև առաջացնելով զգացմունքային արձագանք:
Հաճախորդները ներկայացված են որպես տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Նրանց մեծ մասը երկերեսանի է․ հասարակության մեջ «պարկեշտ», իսկ «Յամայում»՝ անբարոյական։ Մի խոսքով՝ «Յամա»-ն սոցիալ-հոգեբանական պատմություն է, որը պատկերում է մարմնավաճառության աշխարհը՝ նրա ներսում ապրող մարդկանց ճակատագրերի միջոցով։
Բեմադրիչը՝ Գոռ Մարգարյանն է։ Նախագծի ղեկավարը՝ Մարիաննա Մխիթարյանը։ Բեմականացումը՝ Սոնա Մելոյանի։ Նախագծի տեխնիկական մասի պատասխանատուն՝ Ելենա Վարդանյանն է։ Կոմպոզիտորը՝ Նարեկ Կոսմոսը։ Խորեոգրաֆիան՝ Հայարփի Զուռնաչյանի։
Դերերում՝ Ելենա Վարդանյան, Հռիփսիմե Նահապետյան/Աննա Մանուչարյան, Մարինա Թոփչյան/Յուլիա Ֆինկ, Էրվին Ամիրյան, Արման Մեժլումյան, Հայարփի Զուռնաչյան/Նառա Թումասյան, Մանվել Սարգսյան/Արեն Խաչատրյան, Ջոն Թորոսյան/Անտոն Աղաջանյան, Յանա Տուրգունյան, Ելենա Եսայան, Մելսիդա Հակոբյան, Աննա Մանուչարյան/Աննա Խաչատրյան, Սամվել Սարգսյան, Միշա Հակոբյան/Արմեն Մարգարյան, Կարեն Ադամյան, Ալեն Բոժուկյան/Արթուր Պետրոսյան, Գրիգոր Խոջայան, Արտեմ Խաչատրյան/Սերգեյ Գրիգորյան, Ֆելիքս Մարգարյան/Գրիգորի Կիրակոսյան, Սերժ Գևորգյան/Լև Նալբանդյան:
Սիմոն Սարգսյան











Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը