Նիկոլ Փաշինյանն Գյումրու «Չերքեզի ձոր» ձկնաբուծական-ռեստորանային համալիրում է, որտեղ ճաշկերույթ է անցկացնում՝ ուժեղացված պահպանության պայմաններում։
Փաշինյանը Գյումրիում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակում, որի կապակցությամբ այսօր քաղաքում մի շարք միջոցառումներ են անցկացվում։ Այս հավաքը նաեւ ավանդական դեսպանահավաք են կոչում, որին մասնակցելու համար արտերկրից Հայաստան են ժամանում բոլոր դեսպանները:
Ուշագրավ է, որ «Չերքեզի ձորում» վարչապետի հետ միասին են նաև Գյումրիի ՔՊ-ական ակտիվիստները։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ճաշկերույթին զուգահեռ քննարկվում են նաև առաջիկայում Գյումրիում սպասվող քաղաքական զարգացումներն ու հնարավոր դիմակայություններին առնչվող հարցեր։ Միաժամանակ, վարչապետի այցելությունը ռեստորան ուղեկցվում է անվտանգության խիստ միջոցառումներով․ տարածքում նկատելի է ոստիկանական ուժերի մեծ ներկայություն։
Ի դեպ, Գյումրիում են նաև իշխանության այլ ներկայացուցիչներ` ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և այլ պաշտոնյաներ։
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել և տեսանյութ է հրապարակել Վահան Թումասյանը։

Բաց մի թողեք
Աչքներս լույս, բա՝ ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացնում
Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն
Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել