01/09/2026

EU – Armenia

Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը

Ռուսաստանի Դաշնային պահպանության ծառայության կենտրոնական գրասենյակի անձնակազմը 785-ից ավելացվել է մինչև 812, հաղորդում է «Կոմերսանտը»։

Սա Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր ԴՊԾ անձնակազմի չորրորդ ընդլայնումն է։

Ծառայության կենտրոնական գրասենյակի անձնակազմի առավելագույն թիվը 2010 թվականից մինչև 2022 թվականը մնացել է անփոփոխ։

Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են՝ մահափորձերի, անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ներքին անկայունության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։