Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ-ում շուրջ հինգ ամբիոնի վարիչի հաստիքի համար մրցույթ է հայտարարվելու:
«Հրապարակ» թերթը գրում է. Խոսքը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Թվային անալիզի եւ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի Ֆրանսիական բանասիրության ամբիոնի եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության եւ մասնագիտական հաղորդակցման ամբիոնի մասին է:
ԵՊՀ-ից մեզ ասացին, որ ամբիոնի վարիչի թափուր տեղի համար մրցույթները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է: ԵՊՀ ռեկտորի մրցութային ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 10։00-ին, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

Բաց մի թողեք
Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը
Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը
Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում