Բիշքեկում լիակատար բաժանում տեղի չունեցավ, բայց նախկին «նորմալ վիճակին» վերադառնալու մասին եզրակացություններ անել չի կարելի։
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բիշքեկյան հանդիպումը։
«Երկար սպասված բանակցություններից հետո նորության մասին խոսելու կարիք չկա, թեև շատերը որոշակիություն և «վերջնական փաստական թուղթ» էին ակնկալում բիշքեկյան հանդիպումից։Ռուսաստանի նախագահը Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը մեկնաբանեց որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու շարժման մասին փաստացի հայտարարություն: Եվ այդ կետը նա հատուկ ընդգծեց։ Բայց Փաշինյանն էլ հավատարիմ մնաց իր հին մոտեցումներին։ Նա ընդունեց, որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, բայց կրկնեց, որ եվրաինտեգրման ներկա փուլը դիտարկում է որպես նախապատրաստական փուլ և դեռևս իրավական հակասություն չի տեսնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների և ԵԱՏՄ-ում ունեցած պարտավորությունների միջև»,– նշել է քաղաքագետը:
Նա անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը 2025 թվականին ընդունեց եվրաինտեգրման մասին օրենքը և դրանով իսկ հրաժարվեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեից։
««Համաժողովրդական կամարտահայտության» սառեցումը կարծես թե դառնում է Նիկոլ Վովաևիչի ֆիրմային քաղաքական ոճը»,– մեկնաբանել է Մարկեդոնովը։
Նա եզրափակել է` Բիշքեկը չմերձեցրեց Մոսկվային և Երևանին, բայց և վերջնականապես չփակեց պատուհանները հնարավոր մանևրումների համար։

Բաց մի թողեք
Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․
Ձեզ ստում են, պարոն վարչապետ․ Մասիս համայնքի ղեկավար. Լուսանկար, Փաստաթուղթ
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան