Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Ղազախստանը ունի երթեւեկության առանց վիզային ռեժիմ, Ղազախստանի տարածք մուտք գործելու համար պետք է ստանան էլեկտրոնային թույլտվություն։
Այս մասին հայտնում են այդ երկրի իշխանությունները։
Մուտքի էլեկտրոնային արտոնությունը ձեւակերպվելու է QazETA (Kazakhstan Electronic Travel Authorization) հարթակի միջոցով, ըստ РИА Новости-ի հաղորդման համաձայն։ Այս տարվա նոյեմբերի մեկից այդ ատոնությունների ստացումը կդառնա պարտադիր պայման նաեւ միջազգային ավիաթռիչքների ուղեւորների համար։
Նոյեմբերի 15-ից արդեն այն կստուգվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր Ղազախստանի տարածք մտել են ավտոմոբիլային ճանապարհով եւ չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի։ Նոյեմբերի 30-ից արդեն նույն պահանջը կտարածվի նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների, ներառյալ նաեւ՝ ՀՀ քաղաքացիների համար։
Թույլտվությունը 180 օր ժամկետով է։ Մեկ անգամ ստացած թույտվությամբ՝ անձը կարող է բազմակի անգամներ այցելել Ղազախստան։ Բոլորի համար արտոնության ստացման համար կսահմանվի միասնական վճարման դրույքաչափ։ Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները։

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին