02/09/2026

EU – Armenia

Խաղողի մթերման քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետին հարցում էի արել․ «Մարզի խաղող ընդունող ձեռնարկությունները 2026 թվականին այգեգործներից քանի՞ տոննա խաղողի ընդունման պայմանագիր ունեն, որքա՞ն է նախատեսում ընդունել Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, որքան` Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը»։

Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026 թվականին այգեգործներից խաղողի ընդունման պայմանագրերի վերաբերյալ առաջարկում ենք դիմել մթերող կազմակերպություններին»:

Եթե մարզպետն ու մարզպետի աշխատակազմը չգիտեն մարզի այգեգործներից խաղողի ընդունման պայմանագրերի տվյալները, ապա ինչո՞ւ է մարզպետի աշխատակազմում գործում գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչություն։ Հարց է ծագում` եթե այդ տվյալները չգիտեն, ապա ինչո՞վ են զբաղված։