03/09/2026

EU – Armenia

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական եւ հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։

Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ՝ չպատասխանեց:

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չպատասխանեց մեր հարցերին, ասելով` «Հրապարակն» իր սրտով հարցեր չի տալիս։