03/09/2026

EU – Armenia

Չեղարկումներ կամ ուշացումներ Մոսկվայի օդանավակայններում

Մոսկվայի երեք օդանավակայաններում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ ուշացում է գրանցվել 77 թռիչքների պարագայում։

Շերեմետեւոյում չվացուցակի փոփոխությունները կատարվել են 40 թռիչքների դեպքում, Վնուկովոյում՝ 17 իսկ Դոմոդեդովոյում՝ 20։ Ուշացումների ընդհանուր ժամանաքանակը Դոմոդեդովոյում կազմել է ինը ժամ։

Շերեմետեւոյում ամենամեծ ուշացումը եղել է վեց ժամ, Վնուկովոյում եւս վեց ժամ։ Սահմանափակումներ են կիրառվել նաեւ Ժուկովսկու օդանավակայանում։ Սահմանափակումները ընդհանուր առմամբ, կիրառվել են անվտանգության նկատառումներից ելնելով։