ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը» արգելող հրամանագիրը։
Համաձայն դատարանի որոշման, Վաշինգտոնի վարչակազմը ժամանակավորապես չի կարող կիրառել այդ հրամանագրի հիմնական դրույթները։ Հրամանագիրը, հիշեցնենք, որ նախագահ Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին։ Դատարանի որոշումը վերջնական չէ։
Դատաքննությունը այդ հրամանագրի հետ կապված, շարունակվում է։ Այն սկսվել է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից։
Մերիլենդի ֆեդերալ շրջանային դատարանը համարել է, որ Թրամփի հրամանագիրը հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որով առ ոչինչ էր համարվում Թրամփի՝ միգրացիոն հարցերին վերաբերող եւս մեկ սահմանափակող հրամանագիր։
Նշենք, որ Միացյալ Նահանգներում 1861-65 թթ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Սահմանադրությունում փոփոխություն է կատարվել, որով ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք է շնորհվել։
Դրանով նաեւ՝ չեղարկվել է Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը, որը աֆորամերիկացիներին ԱՄՆ քաղաքացի չէր համարում։

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ