Եվրամիությունը պաշտոնապես միացել է Միացյալ Նահանգների՝ Իրանի հանդեպ տնտեսական մեկուսացման եղանակով ճնշում գործադրելու «Տնտեսական իզգոյ» օպերացիային։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ Ֆինանսների նախարարը ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ԵՄ վճռական եւ տեղին դիրքորոշումը։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում թույլ տալ, որ Իրանը օգտագործի համաշխարհային ֆինանսական համակարգը իր միջուկային հավակնությունների, ահաբեկչական պրոքսի-ուժերի տեղծման ծրագրերի համար։
Նախարար Բեսենթը շեշտել է, որ աշխարհը Թեհրանին հստակ ազդակ է ուղարկում, որ կանգ չի առնի, քանի դեռ բոլոր ֆինանսական աղբյուրները փակված չեն Թեհրանի համար։

Բաց մի թողեք
ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ
Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան. Լուսանկար
Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից