Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
«Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ «Ըստ աշխատակցի՝ հոսանքը գնացել է, հետո հրդեհ է բռնկվել։ Տանիքին տեղադրված է եղել արևային համակարգ, որի պատճառով հրդեհաշիջումը փոքր-ինչ դժվարացավ»,- ասել…
Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել: Ցուցարարները հրդեհի ժամանակ սուլել են և քարեր շպրտել շենքի ուղղությամբ: Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խորհրդարանի հարակից տարածքում հանրահավաքի մասնակիցների բողոքն «ամբողջությամբ դուրս է եկել հավաքների ու ցույցերի մասին օրենքով նախատեսված շրջանակներից և ամբողջապես բռնի բնույթ է ստացել»։ Խորհրդարանի մոտ մեծ…
Օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել…
Բաց մի թողեք
Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Լուսանկար
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
63-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից