Հոկտեմբերի 13-ի առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են «DF Peak» լցանավը, որը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում։
Կալանման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ Մակրոնի՝ կալանման պահին նավը եղել է Ռեյունիոն կղզուց հարավ՝ ավելի քան 450 ծովային մղոն (շուրջ 833 կմ) հեռավորության վրա։ Այն կասկածվում է կեղծ դրոշի ներքո նավարկելու և վառելիքի ապօրինի փոխադրման մեջ ներգրավված լինելու մեջ։
«Marine Traffic»-ի տվյալներով՝ «DF Peak»-ը նավարկում է Բենինի դրոշի ներքո։ «Միջազգային ծովային իրավունքին համապատասխան իրականացված այս գործողությունը ցույց է տալիս օրենքը պահպանելու և ապօրինի գործունեության բոլոր ձևերի դեմ պայքարելու մեր վճռականությունը՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում», – գրել է Մակրոնը։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ ներխուժման սկզբից ի վեր
Զելենսկու՝ Թրամփի հետ կապված երկընտրանքը. հակադարձե՞լ, թե՞ զիջել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը