Մեղրի համայնքում սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սերգո Գալստյանն իր անունով հայտարարագրել է 16 անշարժ գույք, որոնց մեծ մասը հողատարածքներ են Մեղրիում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Սակայն հայտարարագրված միակ բնակարանը գտնվում է Երևանում։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ի թեկնածուն ընտանիքով բնակվում է մայրաքաղաքում, իսկ Մեղրիում լինում է հիմնականում բիզնես նպատակներով։ Այժմ նա առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, ինչը որոշակի հարցեր է առաջացնում։
Հայտնի է, որ մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչները բավականին զգայուն են նման հարցերի նկատմամբ և նախապատվությունը սովորաբար տալիս են այն թեկնածուներին, որոնք ապրում են տեղում և ամենօրյա շփման մեջ են համայնքի հետ։ Հետաքրքիր է՝ ինչպես կընդունվի երևանաբնակ թեկնածուն մարզի բնակիչների կողմից։
Հավելենք, որ Մեղրիի ընտրություններին մասնակցում են նաև «Ապրելու երկիր», Հայաստանի եվրոպական և Հայաստանի շնորհապետական կուսակցությունները, ինչը խոստանում է բավականին մրցակցային ընտրապայքար։
![]()

Բաց մի թողեք
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը