17/10/2026

EU – Armenia

Երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում այրվում են էլեկտրական լարեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 50-ամյա Արմենուհի Գ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Փիրումյանների 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի հարևանությամբ գտնվող թիվ 40/2 շենքի բակից երեք անչափահաս երեխա, պարսպի վրայով անցնելով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել ակումբի հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը՝ ակումբին պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենուհի Գ․-ն «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։