Տրանսպորտի, աղբահանության, կայանատեղիների ու տեղական տուրքերի թանկացումներին զուգահեռ՝ Տիգրան Ավինյանը շարունակում է միլիոններ շռայլել անհասկանալի առաջնահերթություն ունեցող ժամանցային միջոցառումների վրա։
Հերթական աղաղակող օրինակը. քաղաքապետի որոշմամբ՝ համայնքային բյուջեից ևս 6 միլիոն դրամ է հատկացվել «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» հասարակական կազմակերպությանը՝ «Երևանի նորաձևության շաբաթ» միջոցառման համար։ Այս «Նորաձևության պալատը» որևէ կապ չունի համայնքային կառուցվածքների հետ։
Այն քաղաքապետարանի ենթակայությամբ չգործող, լրիվ մասնավոր ՀԿ է, որը, չգիտես ինչու, ամեն տարի կայուն սնվում է Երևանի բյուջեից և երևանցիների գրպանից։ Սա այն դեպքում, երբ քաղաքում հարյուրավոր հրատապ ու չլուծված խնդիրներ կան՝ կանգառներում ժամերով սպասող ու տրանսպորտում կքած երևանցիներ, ամրացման կարիք ունեցող վթարային շենքեր, խարխուլ ու քանդված բակեր, խավարի մեջ կորած փողոցներ, ինչպես նաև մանկապարտեզների ու դպրոցների չլուծված հարցեր։
Բայց Ավինյանի և իր թիմի համար ավելի կարևոր է նորաձևության էլիտար ու փակ ցուցադրությունների հովանավորումը, քան երևանցիների տարրական կենցաղային պայմանների բարելավումը։ Թե ինչու է քաղաքապետարանն իր վրա վերցրել կոնկրետ մասնավոր ՀԿ-ի և դիզայներների բիզնես շահերը սպասարկելու պարտավորությունը՝ մնում է անպատասխան։
Միայն փաստենք. երևանցիների վճարած հարկերը ծառայում են ոչ թե քաղաքի զարգացմանը, այլ Ավինյանի նախասիրություններին ու մասնավոր ՀԿ-ներին միլիոններով հարստացնելուն։

Բաց մի թողեք
Բռնի բախումներ Ֆրանսիայում. ուսանողական բողոքի ակցիաներին միանում են նոր խմբեր
ՌԴ և ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են
Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը