«Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում․ Ալեքսանդր Վադիմովիչ Ստերնիկը բարձրաստիճան դիվանագետ է, 2012-ից ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենն է, զբաղվում է Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) հետ հարաբերություններով:
Աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հարցերով ՌԴ ներկայացուցչությունում: 2005-2011 թթ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական, 2011-2012 թթ.՝ ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։



Բաց մի թողեք
Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ
Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան
Տնամերձից հետո տան հերթն է