Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում նույնպես ՏԻմ ընտրություններ են տեղի ունենալու: Մեր տեղեկություններով՝ Սպիտակում ՔՊ-ն գրեթե նույն սցենարն է պատրաստել, ինչ Ստեփանավանում:
Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն, երկու թեկնածուով է մասնակցում, որ ոչ մի պարագայում իշխանությունը չկորցնի: Բայց Սպիտակում` ի տարբերություն Ստեփանավանի, ՔՊ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան:
ՔՊ-ական գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի թեկնածությունն է առաջադրվելու համայնքապետի պաշտոնին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական ավագանու անդամ Համլետ Մազմանյանի եւ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հարաբերությունները շատ լարված են: Այն աստիճանի են լարված, որ 2 ՔՊ-ականների «պատերազմն» ազդել է նաեւ ավագանու գործունեության վրա: Անգամ ավագանու անդամներն են թիմերի բաժանվել մեկը՝ մյուսի դեմ դուրս եկել: Ի տարբերություն Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի, ով առաջադրվեց աչքի չընկնող «Գործարար» կուսակցությունով եւ հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, Համլետ Մազմանյանը նույնպես իր թեկնածությունն է առաջադրել` վերջին տարիներին առանձնապես աչքի չընկած «Բարոյական արժեքներ» կուսակցությունով:
Համլետ Մազմանյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ լուրջ տարաձայնություններ ունեք Քաջայր Նիկողոսյանի հետ, եւ առաջադրվել եք` նրան հեռացնելու համար. «Այո, տարաձայնություններ կան իմ եւ գործող համայնքապետի մեջ: Մեր խնդիրը ո՛չ գործող իշխանությունն է, ո՛չ ընդդիմությունը, մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա, մենք էլ՝ ընտրություններով հանգուցալուծումը կտանք»: Իսկ Ճի՞շտ է, որ «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը նախկինում սատարել է ՔՊ-ին, հիմա դուք իր կուսակցությունով եք առաջադրվել. «Չգիտեմ ով, երբ ա ՔՊ-ին սատարել, բայց իրեն ճանաչում եմ, համագործակցության արդյունքում իր կուսակցությունով ենք առաջադրվել»:
Բացի այս երկու թեկնածուներից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւս թեկնածու է առաջադրել, եւ առաջիկայում թեժ ընտրություներ են լինելու Սպիտակ քաղաքում: Նշենք, որ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը գրանցվել է 2022 թվականի փետրվարի 22-ին։ Կուսակցության հիմնադիրը` ըստ պետռեգիստի Սիմոն Պետրոսյանն, է ով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է:


Բաց մի թողեք
Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան
Տնամերձից հետո տան հերթն է
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»