26/12/2024

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։

«2022 թվականին Երևանը և Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններով, այսինքն` Արցախը ներառյալ»,- ասել է Ֆիդանը։