Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 13։30-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող DAF մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, ոստիկանները:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։







Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի