Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայրաքաղաքի Մազմանյան փողոցի հանրախանութի սրահում վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որի ընթացքում էլ վերջինս կտրող-ծակող առարկայով հարվածել է այգեստանցի երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը կալանավորվել է:
Բաց մի թողեք
Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագով. նախաքննության ավարտ
Վազանց կատարելու պատճառով սկսված վեճը շարունակվել է ծեծկռտուքով և ավարտվել դանակահարությամբ
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը