Հայկական Շուշիում, որ ոմանց համար «դժբախտ ու դժգույն» էր, Ալիևը նորից հերթական պահանջաշարն է բարձրաձայնել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ, պարզապես հանրային հարթակներում ակտիվ հայրենակիցներ նշում ու նկատում են, որ ալիևյան պահանջներին պաշտոնական Երևանը անգամ չի արձագանքում, չի պատասխանում: Ռացիոնալ մտածողության, իրական քաղաքականության, քաղաքագիտության, դիվանագիտության տեսանկյունից, պաշտոնականության տեսակետից նրանք, իհարկե, իրավացի են:
Այսինքն, ասելով, որ չեն պատասխանում, մեր այդ հայրենակիցները նկատի ունեն թշնամուն հակադարձելը: Այդ տեսանկյունից, իհարկե, նրանց դիտարկումները տեղին են. Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը իսկապես էլ Ալիևին, Էրդողանին, մի խոսքով՝ Հայաստանի ու հայության թշնամիներին չեն հակադարձում կամ գրեթե չեն հակադարձում: Սակայն չի կարելի ասել, թե Ալիևի կամ, առավել ևս, Էրդողանի՝ Հայաստանին ուղղված ստորացուցիչ, նվաստացուցիչ ու պարզապես կործանարար պահանջները մնում են անարձագանք:
Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը թշնամիների այդ պահանջներին ոչ միայն «արձագանքում» են, այլև շատ հաճախ հենց ձայնակցում են: Ամենից վատը, որ թշնամիների պահանջներին Փաշինյանն ու իր իշխանությունն արձագանքում են գործերով, քայլերով՝ գործնականում կատարելով ներկայացված պահանջները:
Մեկը չէ, երկուսը չէ, օրինակներ, ցավոք, շատ կան՝ սկսյալ Արցախը ադրբեջանական ճանաչելուց ու թշնամու երախը նետելուց մինչև Հայաստանից տարածքներ հանձնելու, Սահմանադրություն փոխելու պատրաստակամություն: Այնպես որ, լավ էլ «արձագանքում» են…
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան