Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, որպես «Շշի Մելո» հայտնի Մելիքսեթ Մանուկյանին:
Փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարան: Մինչև հրշեջ-փրկարարների և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ:
Հիշեցնենք, որ նույն գործարանում փետրվարի 6-ին խոշոր հրդեհ էր բռնկվել:
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար