ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թեեւ Նիկոլ Փաշինյանին նախարարի հրաժարականի հարցով դիմելու համար անհրաժեշտ 24 ձայնը հավաքվել է, բայց, փաստացի, 71 անձից բաղկացած խմբակցությունում դեռ մոտ 30 ստորագրություն են հավաքել երեկվա դրությամբ:
Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «ղեկավարը» Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ականների ստորագրությունները պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաեւ, որ քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է. ուստի դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել»:
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից