Կարին Տոնոյանը գրում է.
Դու գնացիր…. իսկ ես քեզ խոստացածս տունն եմ կառուցում…..
Դու ինձ մենակ թողեցիր քո երազած տան հետ ու…. ես էլի կառուցում եմ քո տունը…. իմ ձեռքերով քո նկարն եմ հավաքում ամբողջ պատին ու քո սիրած տուֆե սալիկները քրքրում են ձեռքերս…. ցավում են ափերս…. արցունքներս կաթում են փշոտված մատներիս ու ես ժպտում եմ ցավից….. ՑԱՎԸ…. քո վերջին նվերը ինձ….
Դու չկաս….. բայց ես կառուցում եմ քո տունն ու ամեն ինչ ընտրում քո ճաշակով…..
Շուտով կավարտեմ…. Մեն, ու դու տուն կգաս…. քո տունը….
Կներես, Մենս, որ ուշ…. շատ ուշ կատարեցի խոստումս…..ու կկատարեմ նաև վերջին խնդրանքդ- Սարդուրիս հողը սիրել սովորեցրու, Մայ….
Բաց մի թողեք
Խափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում
Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ․ Հնարավոր են գործնական նոր առաջարկներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից