Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված` ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան:
«Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս` 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։
Սակայն ՔՊ վարչությունը կարող է անակնկալ մատուցել երկուսին էլ: Բանն այն է, որ թեկնածուն համարվելու է ընտրված, եթե ստանա նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայները, այսինքն` 15 հոգանոց կազմով նիստի պարագայում՝ 8 կողմ, ինչն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ եթե հույս ունենանք, որ ողջամտությունը դեռ չի լքել ՔՊ-ին: Այսինքն՝ եթե որեւէ մեկը չքվեարկի կամ ձեռնպահ քվեարկի, ապա ընտրություն չի կատարվի, եւ վարչությունը կսպասի նոր առաջադրումների։
Ինչ վերաբերում է նախարարի թափուր պաշտոնին, ապա ՔՊ-ի դեպքում դա նոր բան չէ` պաշտոններ են եղել, որ ամիսներով թափուր են մնացել, համակարգերն էլ ԺՊ-ներն են ղեկավարել:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»