Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն
Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Հակոբյանը գրում է․ «Սիրելի ընկերներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ 4 երկար ու ձիգ տարիներ սպասումից հետո հաստատվեց Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն:
Հայկի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Նորքի ընտանեկան գերեզմանատանը (կոորդինատները` 40.193221, 44.546515):
Սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Մեր պայքարը հանուն Հայկի և իր գաղափարների շարունակվելու է միշտ:
Հ.գ. Շատ խնդրում եմ մոտենալ ըմբռնողաբար և այս չափից դուրս ծանր օրերին հավելյալ հարցերով չծանրաբեռնել ընտանիքին»:


Բաց մի թողեք
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Տեսանյութ, Լուսանկար
«Breaking Bad»-ի դերասան և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Ռ. Ջ. Միտեն մահացել է 34 տարեկանում. Լուսանկար
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … երեքուկես ամիս անց. Լուսանկարներ