Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:
ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:

Երբ Նիկոլ Փաշինյանն այս մարդկանց հանձնարարել էր կազմակերպել Գրիգոր Մինասյանի դեմ արշավը, ՔՊ պատգամավորներին թվացել էր՝ իրենք կարևոր, որոշում կայացնող սուբյեկտ են:
Նրանցից ոմանք այնքան էին «բոբիկացել», որ իրենց նախարար էին երևակայում՝ «5 րոպե պակաս» ռեժիմում:
Փաշինյանն այս մարդկանց երեկ ցույց տվեց, թե ինչ «արժեք» ունեն իրենք, ու նաև հստակ ցույց տվեց, թե ով է «ասողը» իշխանության և կուսակցության մեջ:
Ու նաև այս պատմությունն այն մասին է, թե ինչպիսի աղքատիկ վիճակում է ՔՊ կադրային բանկը:
Մենք ծաղրում ենք Արփի Դավոյանին, բայց այդ խմբակցությունում բոլորն են նրա կարգավիճակում՝ մասնագիտական, բարոյական առումներով:
Ամեն ինչ արդար է:
Սուրեն Սուրենյանց

Բաց մի թողեք
Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները
«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե
«Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»․ Լևոն Զուրաբյան