Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞՞՞նց։
Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞։
«Բարի տնակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Ադուլյան
Հ․Գ․ Այս պահին դպրոցի փոխտնօրենները Քննչական կոմիտեում են, դպրոցը տնօրեն չունի, ԺՊ է, և փոխտնօրեններն են հենց հրավիրվել Քննչական։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն էլ՝ «Նաիրի» ԲԿ-ում է
Բաց մի թողեք
Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել․ Հայրիկյան
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը. Նժդեհն իր անուն-ազգանունն ու ծննդավայրը ա՞յլ է ներկայացրել