12/12/2024

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:44-ին, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք,

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։