Սկանդալի կենտրոնում հայտնված՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակել Քրիստինե Դումանյանին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի պաշտոնակատար, պարտականությունների կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն է առաջացել նշանակել պաշտոնակատար»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ օրեր առաջ իրավապահները գործողություններ էին իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: Հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։Ուսուցիչը կալանավորվել է։


Բաց մի թողեք
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ COP17-ի պատճառով աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է