2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից:
Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը:
Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից և Հայաստանի բոլոր մարզերից: Համաժողովի եզակի բնույթը հատկապես ընդգծվում է նրանով, որ միջոցառման մեկ օրը կանցկացվի Գյումրիում՝ հատուկ շեշտադրումով տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման վրա:
Համաժողովի նպատակն է նպաստել նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը՝ խթանելով լավագույն փորձի փոխանակումը, մասնագետների մասնագիտական աճը և նոր հմտությունների զարգացումը:
Մասնակիցները կծանոթանան ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին և դասավանդման նորարարական մեթոդաբանություններին՝ բարելավելու նախադպրոցական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործընթացը:
Նախաձեռնությունը նաև միտված է ամրապնդել համագործակցությունը պետական և մասնավոր ոլորտների միջև, ապահովել գիտելիքների և փորձի ակտիվ փոխանակում, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար:
Համաժողովի մանրամասները հասանելի են ՄՆՀԱԱ պաշտոնական կայքում: Համաժողովի հետ կապված նորություններին հնարավոր է ծանոթանալ ՄՆՀԱԱ կայքէջի և ՖԲ էջի միջոցով։


Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար