Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության համար, և Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։
Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որևէ բան ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ այն դիրքերից, որտեղ տեղակայված է Նախիջևանի բանակը, մենք կարող ենք հասնել Երևանի կենտրոն, դա մեզ համար խնդիր չէ։ Բայց մենք երբեք նույնիսկ չենք նշել այս թեման…
Ադրբեջանը հետևություններ է արել իր սխալներից. hայերը պետք է պատրաստ լինեն այն քայլերին, որոնք Բաքուն կձեռնարկի, որպեսզի պատշաճ կերպով արձագանքի Երևանին, եթե ռազմականացման քաղաքականությունը շարունակվի»,-այդ մասին ասել է Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են փաստացի․․․
Բաց մի թողեք
Փաշինյանը բարձրացրել է «մեղքերին թողություն տվող» կառույցի «մեղքերի թողության» հարցը
Հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության