Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ nերքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ երեխան «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։Ոստիկանները պարզել են նաև, որ նրան մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին
Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս