Հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
«Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին:
Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է Բաքվի դատարանում հարցաքննել Փաշինյանին
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել