Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները:
Տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատվածն ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի՝ ճանապարհի մերկասառույցի և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելու պատճառով:
Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք աղ ու ավազով մշակում են ճանապարհը։
Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Բաց մի թողեք
Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, սպասվում են տեղումեր
«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել
Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն. Լուսանկար