Բաքվում սպանվել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Տկաչն ու նրա կինը՝ Լյուդմիլան։ Ադրբեջանական ոստիկանությունը հայտնում է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Իսլամ Խադիևը:
Ադրբեջանի պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Իլհամ Մամեդովն էլ հայտնել է, որ Տկաչը թատրոնում աշխատել է ավելի քան 20 տարի:
«Թոշակի անցնելուց հետո էլ եկել էր այստեղ, հաճախ էր լինում թատրոնում, հանդիպում էր իր սիրելի խմբի հետ, կնոջ հետ լավ հարաբերություններ ուներ, երեխաները, որքան գիտենք, դրսում էին ապրում»,- հավելել է Մամեդովը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանություն տեղեկություն է ստացվել Բաքվի Նասիմի թաղամասում Ջոզեֆ Տկաչի (ծնված 1939 թ.) և նրա կնոջ՝ Լյուդմիլա Տկաչի (ծնված 1944 թ.) սպանության մասին։
Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել հանցագործություն կատարելու համար կասկածվող Իսլամ Խադիևը (ծնված 1973 թ.)։
Բաց մի թողեք
ՎՈՒԵ-ն իշխանության օգտին հայտարարությունն ընդունել է այն բանից հետո, երբ կառավարությունը նրան նոր հողեր է հատկացրել
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվող որևէ փաստաթուղթ ստորագրվում է միջազգային անհասկանալիության պայմաններում
Նովոյին պատկանող բենզագազալցակայանում ծեծել են գազի տեսուչներին․ հարցը հասել է մինչև Մոսկվա