Ազատական Դեմոկրատական կուսակցության ձևովորվեղ թիմի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հատկապես նրանց համար, ովքեր ասում են, թե ՌԴ-ի հետ հակառակվեցինք՝ շանս չունենք, կվերանանք։ Նրանց մեծ մասին իհարկե արդեն ավարտված են, որովհետև գիտակցական մակարդակը տձևացել է։ Միջազգային հանրության միջավայրում իհարկե տարբերակները շատ չեն, բայց կան, ով շատ է լինում արտերկրում, կփաստի հաստատ։
Մեզ համար լավագույններից է Եվրախորհրդարանը, որը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ: Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան