ՔՊ-ական հավաստի աղբյուրների համաձայն, այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։
Դեռեւս պարզ չէ՝ ինչ-որ նոր պաշտոն են առաջարկել նրան, թե ոչ։ Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի եւ Փաշինյանի միջեւ խորացող կոնֆլիկտի հետ։
Բաբինյանից այդուհանդերձ գոհ են եւ՛ թաղապետարանի աշխատակիցները, եւ՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։ Կամսար Բաբինյանի հետ կապ հաստատել չկարողացանք։ Նրա մամուլի խոսնակ Գոհարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել, խոսնակը ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երեւանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի։
Պատճառների մասին չի նշվում։ Նկատենք, որ Կամսար Բաբինյանը խորը նախկինական է՝ Տարոն Մարգարյանի օրոք եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, բայց 2018 թվականի իշխանափոխությունից հետո կտրուկ հեղափոխվեց և անցավ ներկաների կողմը՝ թեև չդառնալով կուսակցական։
Բաբինյանից ազատման պատճառը հենց դա է, որ նա ՔՊ-ական չէ, իրենց թիմակիցը չէ և շարունակում է դեռ պահպանել կապերը Մարգարյանի թիմի և նախկինների հետ։ Մեզ ասացին, որ Տիգրան Ավինյանը որոշել է բոլոր վարչական շրջաններում ազատվել ոչ ՔՊ-ական ղեկավարներից և նրանց փոխարեն կուսակցականների նշանակել, որ ավելի վստահելի լինեն։
Բայց Բաբինյանին էլ անգործ չեն թողնի։ Մեր տեղեկություններով՝ նրան կնշանակեն պոլիկլինիկայի տնօրեն։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել