ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով արդեն նախկին քպ-ական Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, ասել է. «Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, Կառլսոնը գոյություն ունի արդեն 70 տարի: Բայց Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, ինքն ավելի շատ Ֆրեկեն Բոկի է նման:
Մենակ մի բանի մասին է մտածում. հայտնվել եթերում, թիթիզանալ սանրվածքով, լրագրողների առջև մեծամտանալ, սոցցանցերում իր արտասահմանյան վոյաժները ներկայացնել:
Բայց մեզ էլ է հետաքրքրում. վերջը Հովիկ Աղազարյանի ընկերն ո՞ւր հասավ: Արդեն գիտենք, որ խորին ցավով Աղազարյանը հայտնել է, որ ծալած ունի Նիկոլ Փաշինյանի հորդոր-խնդրանք-պաղատանքն ու մանդատը վայր չի դնելու: Բայց թե երբ ընկերն եկավ, երբ գնաց, էդ մեկն այդպես էլ չիմացանք:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները