Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս:
Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին հայտնել են, որ նա ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է:
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը