«Հայ ազգային կոնգրես» կուսակցությա փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:
Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս եւ կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության եւ կրթության նկատմամբ:
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ի՞նչու ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»:

Բաց մի թողեք
Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»