Գործադուլ անող վարորդների դեմ դատախազությունը որևէ գործընթաց չի սկսել։ «Հրապարակին» գլխավոր դատախազությունից փոխանցեցին. «Քննիչը վարույթ չի նախաձեռնել, որի օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից»։
Նշենք, որ Երեւանի ավտոբուսների վարորդները դեկտեմբերի սկզբին գործադուլ էին անում` պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձի բարձրացում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել էր` զիջման չեն գնալու, միառժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առավոտ կանուխ ափալ-թափալ հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու վարորդների գործողություններին։
32 վարորդի այդ օրն ազատեցին աշխատանքից, նրանցից 11֊ն այժմ կրկին անցել են նույն հաստիքում աշխատանքի` իրենց դիմումի համաձայն։ Մյուսների հարցը դեռ քննարկվում է:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու