Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Վարդգես Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվելով հողաթմբերին՝ հայտնվել դաշտում, գրում է Shamshyan-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ավտովթար՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ մեքենան գլխիվայր շրջվել է. Լուսանկար