Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ը փակել է այնպես, ինչպես այն սկսել էր. 2024-ին տեղի-անտեղի Երեւանի բյուջեից միլիոնավոր դրամներ դուրս գրած Ավինյանը հիմա էլ 2 միլիոն դրամ է հատկացրել տարեվերջյան ֆուրշետի եւ համերգային ծրագրի համար։
Հրապարակ թերթը գրել է․ Տարեմուտի առթիվ քաղաքապետարանի աշխատակիցներին քաղաքապետարանի շենքում ուրախացրել է հայտնի «Նեմրա» խումբը։
Մենք տեղեկացանք, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ֆուրշետային միջոցառմանը։
Այս միջոցառումից որևէ լուսանկար էլ չգտանք համացանցում, հավանաբար աղմուկից խուսափելու համար մասնակիցները դրանք չեն հրապարակել։
Վերջին ամիսներին իր աղմկահարույց որոշումներով աչքի ընկած Ավինյանը, հետաքրքիր է, որ այս անգամ էլ չի խնայել մի քանի հազար դոլար բյուջեից, երբ իրեն ամենաշատը քննադատում են բյուջեն մսխելու մեջ։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին