«Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել», – «Ազատության» փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը X-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն քան ձեր խոսքերը։ Ուշագրավ է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» անտեսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ամենակարևոր բաղադրիչը՝ հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», – նշել է Հաջիզադեն։
Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է. – «Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կներեք, բայց ձեր կռվանները չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների» վկայություն համարվել»:






Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սիրաշահում է Բաքվին, որտեղ է Հայաստանը
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Բողոքարկումներն էլ չօգնեցին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին, ՔՊ-ն ուղարկեց թոշակի