Հունվարի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 40-ամյան Սաթենիկ Պ․-ն և հայտնել, որ 2024 թ. օգոստոսի սկզբից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ հանգամանքերում իրենց բնակարանում գտնվող զարդատուփից անհետացել 2 մլն 500 հազար դրամի համարժեք ոսկյա զարդեր:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, որտեղ Սաթենիկ Պ․-ն ներկայացրել է գողության դեպքի մանրամասները։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Սաթենիկ Պ․-ն աշխատում է «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ որպես առաքման բաժնի համակարգող։
Բաց մի թողեք
3 տարվա ազատազրկում կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, սահմանվել է 5 մլն դրամ գրավ
Գողության դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերի հանգստյան սենյակից տղամարդը գողացել է պայուսակ