Դատավոր Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ որպես Վարչական դատարանի նախագահ, դադարել են։
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Ըստ տեղեկության՝ դատավորն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ թե որն է պատճառը, այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչական դատարանի դատավոր, իսկ դատարանի նախագահի պաշտոնը համարվում է թափուր։
Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ էր նշանակվել 2023 թվականին ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում։
Նրա վերաբերյալ 2024-ի ընթացքում երկու կարգապահական վարույթ է հարուցվել։ Դրանցից մեկը Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, այսինքն՝ դեռևս ԲԴԽ չհասած կարճվել է։ Մյուս վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով։


Բաց մի թողեք
Որքան է կազմում ընտրողների ընդհանուր թիվը
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն. Տեսանյութ