Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է: Ամերիկացի դերասանն իր այրված տունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Դրեզդենի հետ։
«Գիտեք, ես երբեք չեմ տեսել նման ամբողջական ավերածություն: Իմ տունը նման էր Դրեզդենին»,- ասել է Գիբսոնը NewsNation-ին:
Դերասանի խոսքով՝ հրդեհի պահին ինքը գտնվել է Օսթինում (Տեխաս), որտեղ մասնակցել է հայտնի ամերիկացի կատակերգու Ջո Ռոգանի փոդքասթին՝ կատակելով, թե իր հավերը փրկվել են հրդեհից և տապակա չեն դարձել:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ հազարավոր շինություններ կլանած անտառային հրդեհներն այժմ մոտենում են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի՝ Hidden Hills և Calabasas շրջաններում գտնվող առանձնատներին:
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, որը գտնվում է ԱՄՆ-ում, «Ինստագրամ»-ում անդրադարձել է տեղի ունեցած աղետին և դրա հետևանքներին:
«Մենք ԱՄՆ կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, բայց օդի աղտոտվածությունը և մնացածը սարսափելի են, դժվար է շնչել, խեղդում է, բայց հասկանում եմ, որ ես ու իմ նման լիքը մարդ հրաշքի արդյունքում է փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ երբևէ տեղի է ունեցել: Թողած հետևանքները ևս: Ոչ մի ինֆրաստրուկտուրա չի աշխատում: Քամին դադարել է, ինչը հրշեջներին ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն է տալիս»,- ասել է Հրաչ Մուրադյանը:
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից