Նայեք Ադրբեջանի այս ստոր դիկտատոր Ալիևին, որը ձերբակալում է լրագրողների, գիտնականների, ակտիվիստների, նույնիսկ Ադրբեջան ժամանած եվրոպացի քաղաքացիների։ Նա խոշտանգում է բանտարկյալներին, միլիարդներ է գողանում պետական բյուջեից, մինչդեռ ժողովուրդն ապրում է աղքատության մեջ։
Այս մասին գրել է ադրբեջանցի լրագրող Նուրլանա Խալիլը։
«Իր կոռումպացված լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է և պետք է կործանվի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան